Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 
  • «Փյունիկը»` միանձնյա առաջատար

    «Փյունիկը»` միանձնյա առաջատար

    24.09.2013| 11:47
    Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատը» 5:0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Ալաշկերտին». դուբլի հեղինակ է դարձել Գևորգ Նռանյանը: Սա «Ալաշկերտի» խոշոր հաշվով երկրորդ անընդմեջ պարտությունն էր, նախորդ խաղում «Գանձասարին» զիջել էր 2։9 ոչ ֆուտբոլային հաշվով: Հյուրընկալվելիս «Փյունիկը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը` պահպանելով առաջին հորիզոնականը: Ինչ վերաբերում է «Բանանց»-«Գանձասար» դիմակայությանը, կողմերը չկարողացան արձանագրել դարպասի գրավում:
  • Դերբիներով «քաղցրացված» առաջնություններ

    Դերբիներով «քաղցրացված» առաջնություններ

    24.09.2013| 11:45
    Եվրոպայի ֆուտբոլային առաջատար տերությունների առաջնությունները շարունակում են աշխույժով լցնել մարզաձևի սիրահարների հոգին` պարգևելով գեղեցիկի հետ հանդիպման հաճելի զգացողություններ: Իհարկե, այդ առաջնությունները նոր-նոր են դուրս գալիս մեկնարկային փուլերից ու անիմաստ է դրանք դիտարկել առաջին եռյակները կազմածների դիրքերից, քանզի դրանցում լուրջ տեղաշարժեր անխուսափելիորեն կլինեն, սակայն առաջատար ակումբների խաղին չանդրադառնալն էլ կնշանակի առանձնապես անհարգալից լինել ֆուտբոլասերների նկատմամբ:
  • Բոլոր գույների մեդալներից էլ ունեցանք

    Բոլոր գույների մեդալներից էլ ունեցանք

    24.09.2013| 11:43
    Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հաջողված կարելի է համարել Հայաստանի ազատ ու հունահռոմեական ոճերի հավաքականների համար (գլխավոր մարզիչներ` հանրապետության վաստակավոր մարզիչներ Արայիկ Բաղդատյան և Լևոն Ջուլֆալակյան):
  • Արսենը ` բրոնզե մեդալակիր

    Արսենը ` բրոնզե մեդալակիր

    22.09.2013| 22:25
    Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի մեդալների պաշարը համալրվեց եւս մեկով: Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը մեկ ութերորդում պարտություն կրելով ռուս Ռոման Վլասովից` մրցաշարի իր թիվ մեկ մրցակցից, այնուամենայնիվ մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացավ, քանի որ Վլասովը հասել էր եզրափակիչ:
  • Առաջնությունն ավարտվում է

    Առաջնությունն ավարտվում է

    22.09.2013| 12:45
    Այսօր Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ավարտական օրն է: Մրցագորգ կելնեն մեր ընտրանու երեք մարզիկներ` հունահռոմեականներ Սասուն Ղամբարյանը (66կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74կգ), գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը:
  • «Բավարիան» հասավ «Բորուսիային»

    «Բավարիան» հասավ «Բորուսիային»

    21.09.2013| 23:37
    Բունդեսլիգայի առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի` 1:1 խաղալով «Նյուրնբերգի» հետ` հրաշալի հնարավորություն տվեց «Բավարիային» «Շալկեին» հաղթելու դեպքում միավորներով հավասարվել իրեն:
  • Արթուր Ալեքսանյանը` աշխարհի փոխչեմպիոն

    Արթուր Ալեքսանյանը` աշխարհի փոխչեմպիոն

    21.09.2013| 23:18
    Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (Հունգարիա, Բուդապեշտ) 96 կգ քաշային կարգը ներկայացնող հունահռոմեկան ոճի ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն եզրափակիչ գոտեմարտում զիջեց Նիկիտա Մելնիկովին` համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնին ու բավարարվեց արծաթե մեդալով:
  • Արթուրը կիսաեզրափակչում է

    Արթուրը կիսաեզրափակչում է

    21.09.2013| 19:01
    Հունգարիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեկան ոճի ըմբիշ, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը, ով համաշխարհային դասակարգման մեջ ուժեղագույնն է 96 կգ քաշային կարգում, վստահ հաղթանակի հասավ նաև քառորդ եզրափակչում` նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալ:
  • Երևանը հավակնորդների մեջ է

    Երևանը հավակնորդների մեջ է

    21.09.2013| 13:36
    Դեռևս տարեսկզբին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ սահմանվել էր, որ աշխարհամասի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերն անցկացվելու են եվրոպական տասներեք քաղաքներում:
  • Ամոյանը` բրոնզե մեդալակիր

    Ամոյանը` բրոնզե մեդալակիր

    21.09.2013| 11:24
    Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու մեդալային պաշարն ավելացավ եւս մեկով: